ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Սեմինար հայ պաշտոնյաների համար

Սեմինար հայ պաշտոնյաների համար
25.04.2014 | 13:42

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տարածել է հետևյալ մամլո հաղորդագրությունը.


ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագիրը ԱՀԿ քարտուղարության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության հետ համատեղ 2014թ. ապրիլի 25-ին Երևանում անցկացրեց Առևտրային համաշխարհային կազմակերպության պետական գնումների մասին համաձայնագրի պարտավորվածությունների և պետական գնումների բնագավառում առաջատար միջազգային փորձին նվիրված սեմինար: Այս մեկօրյա ծրագիրը, որին մասնակցեցին մոտավորապես հարյուր պաշտոնյա՝ կապալային կազմակերպությունների, տեղական կառավարման մարմինների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներկայացրեց Հայաստանի ԱՀԿ ՊԳՀ շրջանակներում ստանձնած պարտավորվածությունները և իրավունքները: Սեմինարը անցկացրեցին ԱՀԿ քարտուղարությունը, ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի միջազգային առևտրի ոլորտում մասնագետը և առևտրի ոլորտի խորհրդատուն, ով նախկինում ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակի ավագ բանակցող է եղել: ԱՀԿ ՊԳՀ ընդհանուր ամփոփումից բացի, ծրագրի ընթացքում ծավալվեցին քննարկումներ ՊԳՀ դերի, սկզբունքների և թափանցիկության պահանջների, գործընթացային պարտականությունների և գնումների հնարավորությունների վերաբերյալ:

Ապրիլի 25-ին կայանալիք բաց սեմինարին կհաջորդեն երկօրյա դասընթացները, որոնք կանցկացվեն ապրիլի 26-ին և 27-ին Ծաղկաձորում և կկազմակերպվեն ԱՀԿ քարտուղարության և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի կողմից: Մոտ 30 հայ պաշտոնյաների համար նախատեսված ծրագիրը ներառելու է ՊԳՀ թափանցիկության և գործընթացային կանոնների, դրա շրջանակներում Հայաստանի պարտավորվածությունների, վերանայված ՊԳՀ իրականացման, ՊԳՀ ինստիտուցիոնալ դրույթների, ՊԳՀ տարածաշրջանային առևտրային համաձայնագրերի բանակցությունների վրա ազդեցության, էլեկտրոնային գնումների և ԱՄՆ-ում օտարերկրյա մատակարարողների հնարավորությունների վերաբերյալ տեխնիկական դասընթացներ և ինտերակտիվ քննարկումներ կլոր սեղանի շուրջ:

Այս ծրագրի նպատակն է ավելի զարգացնել պետական գնումների օրենսդրական և կարգավորող դաշտերը միջազգային ստանդարտների և ԱՀԿ ՊԳՀ համապատասխան, կազմակերպել դասընթացներ Հայաստանի պետական գնումների բնագավառում աշխատող մասնագետների համար և բարձրացնել Հայաստանում պետական գնումների արդյունավետությունն ու թափանցիկությունը:


ԱԻԶԾ մասին

Առևտրային իրավունքի զարգացման ծրագիրը, որը ստեղծվել է 1992թ, ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի գլխավոր իրավաբանի գրասենյակի կողմից ստեղծված ծրագիր է, որի նպատակն է առևտրային օրենսդրության բնագավառում տեխնիկական աջակցություն ցուցաբերել անցումային շրջանում գտնվող երկրների կառավարություններին և մասնավոր սեկտորներին, իրենց տնտեսական զարգացմանը աջակցելու նպատակով: ԱԻԶԾ աջակցում է անցումային շրջանում գտնվող երկրներին՝ կազմակերպելով դասընթացներ և խորհրդատվություններ պետական պաշտոնյաների, օրենսդիրների, կառավարողների, դատավորների, իրավաբանների, դասախոսների և այլ հետաքրքրված կողմերի համար:

Դիտվել է՝ 1055

Մեկնաբանություններ